Նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը կդառնա արքայազն ՈՒիլյամի և դքսուհի Քեյթի նորածին դստեր կնքահայրը՝ հաղորդում է The Daily Mail-ին: Դեռ հայտնի չէ՝ երբ է մկրտությունը: Արքայադուստր Շառլոտը լույս աշխարհ է եկել մայիսի 2-ին: Դևիդ Բեքհեմի և արքայազն ՈՒիլյամի ընտանիքները ծանոթացել են 2011-ին և ընկերական հարաբերություններ են պահպանում: Երեկ հայտնի է դարձել բրիտանական գահաժառանգ արքայադստեր անունը` Շառլոտ Էլիզաբեթ Դիանա: Երեխայի անունը որոշել են՝ Էլիզաբեթ II թագուհու հետ համաձայնեցնելով: